Image
ԱԼԱՎԵՐԴՈւ «ԼԱԶՈւՐ» ԺՈՂԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՀԱՄՈւՅԹ

7 Հունիս 19:00

ԱԼԱՎԵՐԴՈւ «ԼԱԶՈւՐ» ԺՈՂԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՀԱՄՈւՅԹ

📆 Հունիս 7 (ուրբաթ), ժամը՝ 19:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԱԼԱՎԵՐԴՈւ «ԼԱԶՈւՐ» ԺՈՂԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՀԱՄՈւՅԹ
Հունիսի 7-ին, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան):
Համերգային երեկոյի ընթացքում, անսամբլի երաժիշտներն ու մենակատարները նորովի կհնչեցնեն ազգային երաժշտության անզուգական գոհարները՝ ժողովրդական, գուսանական, հայրենասիրական երգեր, հայ կոմպոզիտորների ծանոթ և սիրելի ստեղծագործություններ, գործիքային կատարումներ:
🕕 Համերգի սկիզբը՝ ժամը 19:00
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում       (Աբովյան 2)
🎫 Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դր․
📞 Տեղեկությունների և ամրագրման համար` 098881717
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Սպասվող միջոցառումներ