BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
PRODID:-//The State Philharmonia of Armenia - ECPv6.3.3.1//NONSGML v1.0//EN
CALSCALE:GREGORIAN
METHOD:PUBLISH
X-WR-CALNAME:The State Philharmonia of Armenia
X-ORIGINAL-URL:https://philharmonia.am
X-WR-CALDESC:Events for The State Philharmonia of Armenia
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-Robots-Tag:noindex
X-PUBLISHED-TTL:PT1H
BEGIN:VTIMEZONE
TZID:Asia/Yerevan
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0400
TZOFFSETTO:+0400
TZNAME:+04
DTSTART:20240101T000000
END:STANDARD
END:VTIMEZONE
BEGIN:VEVENT
DTSTART;VALUE=DATE:20241101
DTEND;VALUE=DATE:20241115
DTSTAMP:20260614T055208
CREATED:20241028T072649Z
LAST-MODIFIED:20241205T055917Z
UID:5150-1730419200-1731628799@philharmonia.am
SUMMARY:ԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ | ԱՆՎԵՐՋ ԱՐՎԱՐՁԱՆ
DESCRIPTION:Նոյեմբեր 1-14\n«Առնո Բաբաջանյան» համերգասրահ\nՆԵՐՔՆԱՀԱՐԿ \nԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ | ԱՆՎԵՐՋ ԱՐՎԱՐՁԱՆ \nՊաստելային և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես\n«Անվերջ արվարձան»-ը մայրաքաղաքի կենտրոնի փակ շրջանից անդին գտնվող շենքերի\, տների ու բնապատկերների շարք է։ Հեռու՜\, հեռու անգիր արած քաղաքից\, հարազատ կապերից\, առօրյայից\, մոտ բնության ու քաղաքակրթության հավասար հարաբերություններին\, որտեղ միտքը խաղաղվում ու բերվում է զրոյական կետի։ Քաղաքի ծայրամասերը և քաղաքից դուրս գտնվող տարածքներն իրենց զուսպ ու ազատագրող դատարկությամբ մշտապես եղել են հեղինակի ամենասիրելի վայրերը զբոսնելու\, խորհելու և ոգեշնչվելու համար։ Այդ վայրերում են ստեղծվել ազատ ոճով գրված այն մի քանի բանաստեղծությունները\, որոնցով համեմված է շարքը։ \nԲոլոր պատկերները չեն\, սակայն\, որ նյութական գոյություն ունեն մեր իրականության մեջ։ Որոշները աղոտ հիշողություններ են\, որոշները տեսիլք ու երազ։\nԱնվերջ արվարձանը ոչ թե վայր է\, այլ հոգեկերտվածք։ Անվերջ արվարձանը ներքին աշխարհագրությունն է` այնքան մեծ\, սփռված ու անծայրածիր\, որ կարելի է ամբողջ կյանքում վերադառնալ այնտեղ շրջելու ու երբևէ չձանձրանալ։ Այնտեղ մարդիկ շատ քիչ են` հատուկենտ հանդիպում են մտքի ոլորաններում։ Իսկական ինտրովերտի դրախտ։ Շատ են ծառերը\, դատարկ զբոսայգիները\, թռիչքի տրամադրող մաքուր օդը\, մենությունը\, լռությունը։ \n«․․․Անվերջ արվարձանը հաճախ երազում եմ տեսնում։ Այդ երազներում մշտապես ներկա են հարազատության և տխրության զգացմունքներ միաժամանակ\, կարծես ամբողջ կյանքում ապրել ես Անվերջ արվարձանում\, այստեղ մեքենա քշել\, չնայած որ քշել չգիտես\, նստել գնացքը\, խաղացել ընկերներիդ հետ բակում խաղողի թարմայի տակ\, գնացել դպրոցը\, լողացել լճակում\, ուշ գիշերը նստել սրճարանում\, սակայն մոռացել ես այդ կյանքն ու իր հերոսներին` այս մեկը լիարժեք ապրելու համար։\nԱնվերջ արվարձանն էր իմ իրական տունը\, որն իրեն մոռանալ չի տալիս…» \nՑուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին\, ժամը 18:00\, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում (Աբովյան 2)։\nԵրեկոյի ընթացքում կկայանա կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի նոր ստեղծագործության պրեմիերան ֆլեյտայի և դաշնամուրի համար\, կկատարեն հեղինակը և Լիլիթ Մանարյանը։ \n  \nՄուտքն ազատ է\nՏեղեկությունների համար` 8775\nՀայաստանի պետական ֆիլհարմոնիա
URL:https://philharmonia.am/event/%d5%ac%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a9-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d6%80%d5%bb-%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6/
LOCATION:Ֆիլհարմոնիա | ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ\, Աբովյան 2\, Երևան\, Armenia
CATEGORIES:Միջոցառում
ATTACH;FMTTYPE=image/jpeg:https://philharmonia.am/storage/2024/10/endless.jpg
END:VEVENT
END:VCALENDAR