BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
PRODID:-//The State Philharmonia of Armenia - ECPv6.3.3.1//NONSGML v1.0//EN
CALSCALE:GREGORIAN
METHOD:PUBLISH
X-ORIGINAL-URL:https://philharmonia.am/en/
X-WR-CALDESC:Events for The State Philharmonia of Armenia
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-Robots-Tag:noindex
X-PUBLISHED-TTL:PT1H
BEGIN:VTIMEZONE
TZID:Asia/Yerevan
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0400
TZOFFSETTO:+0400
TZNAME:+04
DTSTART:20240101T000000
END:STANDARD
END:VTIMEZONE
BEGIN:VEVENT
DTSTART;TZID=Asia/Yerevan:20240702T193000
DTEND;TZID=Asia/Yerevan:20240702T213000
DTSTAMP:20260614T125508
CREATED:20240619T065253Z
LAST-MODIFIED:20240619T065253Z
UID:4558-1719948600-1719955800@philharmonia.am
SUMMARY:ԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ
DESCRIPTION: Հուլիս 2 (երեքշաբթի)\, 19։30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահԿՈՄԻՏԱՍ՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ• Վահան ԱրծրունիԵրգիչ\, երգահան\, “Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ” համերգային նախագծի հեղինակ։Ծրագրի մտահղացումն առաջացել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնելու կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները և նրա բանաստեղծությունը’ համազոր կերպով։Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է\, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ\, վոկալ-գործիքային\, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները\, ինչպես նաև նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Կոմիտասի քնարերգությունը ներկայացվում է երգիչ\, երգահան Վահան Արծրունու “Կոմիտաս. Տասը Հայտնություն” երգաշարով։• Աննա ՄայիլյանԵրգչուհի\, ՀՀ վաստակավոր արտիստ\, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր\, միջազգային մրցույթների դափնեկիր\, բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից։Ղեկավարել է «Վարպետներ» անսամբլը\, ներկայումս ղեկավարում է «Մայիլյան վոկալ եռյակ»-ը։Հրատարակել է թվով քսանից ավել ալբոմ-ձայներիզներ։• Տեր Հովհան Խոջա-ԷյնաթեանԾնվել է Երևանում\, ուսանել Երևանի և Մոսկվայի պետական կոնսերվատորիաներում\, ունի երաժշտության բակալավրի և մագիստրոսի աստիճան։Աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում\, Պեկարսկու հարվածային գործիքների և Մոսկվայի ժամանակակից երաժշտության անսամբլներում։ Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։Տեր Հովհանը Երևանի Հարվածայինների Համույթի հիմնադիրներից է։1999 թվականին տեղափոխվելով ԱՄՆ\, երկար տարիներ ծառայել Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում\, որպես երգեհոնահար և խմբավար։ Դասավանդել է Վաշինգտոնի «Լևին» երաժշտական դպրոցում և ղեկավարել հարվածային գործիքների բաժինը:2000 թվականին հիմնել է «Նարեկյան Զանգակներ» համույթը։2011-ին ձեռնադրվել է քահանա և նշանակվել Էվանսոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ։Միացյալ Նահանգներում համագործակցել է մի քանի նվագախմբերի և երաժշտական խմբերի հետ\, որպես մենակատար ելույթներ է ունեցել Քենեդի կենտրոնում\, Կոնգրեսի գրադարանում\, Սպիտակ տանը\, Սմիթսոնյան ինստիտուտում\, Սթրաթմոր Հոլում և այլուր։Տեր Հովհանը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում\, Ֆրանսիայում\, Ավստրիայում\, Գերմանիայում\, Շվեդիայում\, Ֆինլանդիայում\, Շվեյցարիայում\, Հունաստանում\, Լեհաստանում և այլ երկրներում:Ներկայումս դասավանդում է Չիկագոյի երաժշտական ինստիտուտում։ Ամերիկայի Հայ Եկեղեցու Արեւելեան Թեմի Հոգևոր Երաժշտության Խորհրդի ատենապետն է։• ՆԱՐԵԿ զանգերի երգչախումբՀամույթը (Արեւելյան Թեմ\, Էվանստոն\, Իլինոյս\,ԱՄՆ) ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար’ Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնաթեան։ Նվագացանկում’ հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտություն\, ամերիկյան սպիրիչուէլսներ և քարոլներ։• KVART անսամբլՍտեղծվել է ֆլեյտահար-մենակատար\, Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանի մտահղացմամբ\, նպատակ ունենալով բարոկ և կլասիցիզմի ժամանակաշրջանների երաժշտության հանրահռչակումն ու կատարումը Հայաստանում։Անսամբլի հիմնական կազմը բաղկացած է ՀԱՖՆ առաջատար երաժիշտներից’ Նարեկ Ավագյան՝ ֆլեյտա\, Նարեկ Սահակյան՝ ջութակ\, Հայկ Տեր-Հովհաննիսյան՝ ալտ\, Վահե Դանիելյան՝ թավջութակ։Համերգային պաստառի հիմքում’ Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարն է։ Այս տարի նշվում է Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակը։ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2) \n Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
URL:https://philharmonia.am/en/event/%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%9d-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%a5%d5%be-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae/
LOCATION:Yerevan
CATEGORIES:Event,Top events
ATTACH;FMTTYPE=image/jpeg:https://philharmonia.am/storage/2024/06/ՎԱՀԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻ-ԿՈՄԻՏԱՍ՝-ԵՐԱԺԻՇՏ-ԵՎ-ԲԱՆԱՍՏԵՂԾ.jpg
END:VEVENT
END:VCALENDAR