«Առնո Բաբաջանյան» համերգասրահ

Հայ մեծ երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը կրող համերգասրահը մշակույթի խոշոր օջախ է, որտեղ տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերով Հայաստանում գտնվող արտիստների և խմբերի ելույթներ, փառատոններ, հանդիսավոր ժողովներ, ասուլիսներ, հոբելյանական երեկոներ։

Առաջին հարկում ճեմասրահն է, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատողների առանձնասենյակները։ Երկրորդ հարկում 2 մեծ ճեմասրահներ են, 300 տեղանոց շքեղ դահլիճ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքերով։ Համերգասրահում ներկայացված է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» վիտրաժը:

Շենքը կառուցվել է 1916թ.-ին, ճարտարապետ Վ. Սիմոնսոնի նախագծով։ 1953, 1961, 1977 թվականներին վերակառուցվել է: Մուտքն՝ Աբովյան փողոցից։ 2009թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ը տեղակայված է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Մենք facebook-ում