Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր գործունեության գերակա նպատակ է սահմանել ազգային, համաշխարհային, դասական ու ժամանակակից երաժշտական ստեղծագործություններն ու ստեղծագործողներին հանրությանը ներկայացնելը:  

Հայպետֆիլհարմոնիայի ամենախոշոր ծրագիրը «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն է: Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները իբրև բանախոսներ ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը եւ ստեղծագործությունները:

Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար՝ հանրապետության լավագույն կոլեկտիվների և մենակատարների մատուցմամբ:

Համերգները տեղի են ունենում ինչպես «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այնպես էլ հանրակրթական դպրոցներում: «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն իր մասնաճյուղերն ունի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, Վանաձորում, ինչպես նաև Արցախում:

Ֆիլհարմոնիան իրականացնում է համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, համագործակցում է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում է գործում Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների համույթը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան:

Մենք facebook-ում