Նախարար Ամիրյանն այցելեց Ֆիլհարմոնիա

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Մենք փորձում ենք ընդլայնել մեր կազմում գործող ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների համույթը և նրան միացնել նորաստեղծ ստվերների պարային խումբ: Համատեղ աշխատանքի առաջին հանդիսատեսը եղավ հենց նախարար Ամիրյանն, ում հավանությանն արժանանալուց հետո էլ պարային խումբն այս կազմով բեմ կբարձրանա:
Ֆիլհարմոնիայում նախարարին ներկայացվեց նաև «Տրիումֆ Տրիո» դասական երաժշտական խումբը:

Այսպիսով, փորձում ենք նոր, թարմ, ավելի կատարելագործված նախագծեր ստեղծել, որոնց շնորհիվ էլ կյանքը ֆիլհարմոնիայիում ավելի կհետաքրքրանա:

Մենք facebook-ում