Ֆիլհարմոնիան թողարկեց «Արարատ» ձայնասկավառակը

Ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ «Արարատ» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը ստեղծվել է ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի շրջանակներում:

Նախագծով նպատակ ունենք դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ, քանի որ կարևորում ենք դասական երաժշտության ստեղծումն ու տարածումը: Բացի այդ, մեր առջև խնդիր ենք դրել աջակցել շնորհալի երիտասարդներին՝ ներկայանալու հանրությանը։

«Դեբյուտ»-ը հնարավորություն տվեց երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանին նկարահանել իր առաջին տեսահոլովակը, որն անվանվեց «Տերևների պար»:

https://www.youtube.com/watch?v=baxtDR14o_A

Այս ստեղծագործությունը առիթ դարձավ, որպեսզի սկսվի համագործակցություն իսպանացի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսի հետ, նրանք միասին «Քարերի Սիմֆոնիա» տեսահոլովակը նկարահանեցին, հայ-իսպանական դասական երաժշտության համերգ ունեցան և համատեղ թողարկեցին 6 ստեղծագործությունից բաղկացած «Արարատ» ձայնասկավառակը:

https://www.youtube.com/watch?v=29iiNBAGiUU

 

Մենք facebook-ում