«Օպերա Վիվա» վոկալ քառյակի դաս-համերգը` դպրոցականի ֆիլհարմոնիայում

Դպրոցականի ֆիլհարմոնիան շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Յուրաքանչյուր ուրբաթ մեկ դասաժամի տևողությամբ դպրոցականների համար կազմակերպվում է դաս-համերգ, որի ժամանակ նրանց մատուցվում է բարձրաճաշակ երգ ու երաժշտություն, ժողովրդական պարեր և, որ ամենակարևորներ է բանախոսը բացատրում է ներկաներին, թե ինչ երաժշտություն է հնչում կամ ինչ պար է իրենց ցուցադրվում:

Այս անգամ դպրոցականներին ներկայացավ «Օպերա Վիվա» վոկալ քառյակը: 

Տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակից են եղել նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից:

Մենք facebook-ում