Ուրբաթօրյա դաս-համերգ Ֆիլհարմոնիայիում դպրոցականների համար

Հայպետֆիլհարմոնիայի ամենախոշոր ծրագիրը «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն է:

Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները իբրև բանախոսներ ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը եւ ստեղծագործությունները:

Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար՝ հանրապետության լավագույն կոլեկտիվների և մենակատարների մատուցմամբ:

Համերգները տեղի են ունենում ինչպես «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այնպես էլ հանրակրթական դպրոցներում: «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն իր մասնաճյուղերն ունի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, Վանաձորում, ինչպես նաև Արցախում:

Բեմին "Smile" պարային ստուդիան է:
 

Մենք facebook-ում