Տնօրեն

Հարգելի այցելուներ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նորաստեղծ պաշտոնական կայքում, որտեղ այսուհետ դուք կարող եք գտնել ֆիլհարմոնիայի վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տեղեկությունը:

Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք մեր գործունեությամբ, և մեզ առնչվող տեղեկատվությունը ստանալու համար նախընտրել եք այս կայքը: 

Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք բաց ենք առաջադեմ գաղափարների համար և հույս ունեմ, որ կարող եք ինքներդ ակտիվ մասնակցություն ունենալ մեր թիմի աշխատանքներին: Համոզված եմ՝ միասին կկարողանանք նախաձեռնել նոր և առավել հետաքրքիր միջոցառումներ:

 

Հարգանքով ՝ Գ. Մանասյան

 

Կենսագրական 

Ծնվել է 1955թ.օգոստոսի 16-ին, Աբովյանի շրջանի Գառնի գյուղում:

Հաճախել է տեղի թիվ 1 դպրոցը, որն ավարտել է  1972թ.-ին:

1973 -1979թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական

Ֆակուլտետում:

1979թ. ընդունվել է աշխատանքի՝ որպես Գառնիի մշակույթի տան տնօրեն:

1982թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահի ավագ ռեֆերենտ:

 1980-1989թթ. նշանակվել է տարբեր պաշտոնների՝ ՀԼԿԵՄ կենտկոմում:

1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի՝ մամուլի գծով խորհրդական:

1992թ. «Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագիր:

1994թ.Կոտայքի  շրջխորհրդի  մշակույթի  բաժնի պետ:

1997թ.Կոտայքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ:

2000թ. Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ:

2002-2007թթ. ՀՀ մշակույթի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար:

2007 թ.-ից  մինչև  այժմ  Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրենն է:

Գիտամանկավարժական գործունեություն

2003-2006թթ.  սովորել և ավարտել է Երևանի  Խ.Աբովյանի  անվան պետական մանկավարժական  համալսարանի  ասպիրանտուրան:  Պաշտպանել է ՙԽորհրդանշանը գեղարվեստական  մտածողության համակարգում՚ ատենախոսությունը և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան:

Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների.

  1. «Խորհրդանշանների հանրագիտարան» - հ. 1, 2
  2. «Պարի սիմվոլիկան» գիտամշակութային ձեռնարկ
  3. «Խորհրդանշանը գեղարվեստական մտածողության համակարգում» մենագրություն
  4. «Պարի խորհրդանշանային բնույթը» ուսումնագիտական ձեռնարկ

Զբաղվում է մանկավարժական գործունեությամբ:

Դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Ներկայում դասախոսում է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում և Երևանի պետական մանկավարժական համալսարանում:

Հասարակական գործունեություն

ՀՀ նախագահի 2011թ.ապրիլի 27-ի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: Ընտրվել է մշակույթի  ենթահանձնաժողովի  նախագահ:

2013 թվականից «Հայի միտք» համահայկական հեռուստատեսային մասնագիտական ակումբի նախագահն է:

Գեղարվեստի ակադեմիայի և Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ է:

 

Պրոդյուսերական գործունեություն

/ Ոչ ամբողջական ցանկ /

  • «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոն   / 2000-2003թթ./
  • «Ռուսաստանի մշակույթի օրերը Հայաստանում» /2006թ. /
  • Իոսիֆ Կոբզոնի հեղինակային համերգը / Երևան 2007թ. /
  • Արամ Սաթյանի «Լիլիթ»  ռոք-օպերայի բեմադրություն
  • Շախմատի Գրան-պրի մրցանակաբաշխություն  / Ջերմուկ 2011թ./
  • «Համահայկական խաղեր» /2011թ./
  • «ԱրտԷքսպո»  /Գյումրի 2011թ./
  • Շախմատի Գրան-պրի մրցաշար /Ջերմուկ 2012թ /
  • «Արտէքսպո» /Վանաձոր 2013թ./
  • Շախմատի Գրան-պրի առաջնություն  /Դիլիջան 2013թ./
  • Շախմատի Եվրոպայի առաջնություն  /Երևան 2014թ./
Մենք facebook-ում