• Language: AM
    • Русский Русский
    • English English
    • AM AM
philharmonia.am

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
philharmonia.am
No Result
View All Result

«Ակունք» ազգագրական համույթ

philharmonia.am by philharmonia.am
Sunday May 17th, 2020
in Նվագախումբ
0
«Ակունք» ազգագրական համույթ

«Ակունք » ազգագրական համույթը ստեղծվել է 1976 թ. Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։
Խմբում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915թ. տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։
1977թ. նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, և «Ակունքն» աստիճանաբար նվաճում է բոլորի սրտերը՝ դառնալով հայ ազգային երգի ու պարի դրոշակակիրը։
1979 թ. արդեն խումբը հրավիրվում է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունենում։
1981 թ. այն պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային հեռուստատեսության և ռադիոյի պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Մոսկվան, ի դեմս կենտրոնական հեռուստատեսության, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրում է նրան հաղորդաշարերի, նրա մասնակցությամբ նկարահանում վավերագրական ֆիլմեր։
Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվում են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանանում է մրցանակի։
Սկսվում են ակտիվ համերգային շրջագայությունները։ Խումբը հրավիրվում է բազմաթիվ երկրներ Խորհրդային Միության տարածքով մեկ, նաև՝ արտասահմանյան երկրներ՝ ամենուրեք հնչեցնելով հայ երգը
1979թ.-Էստոնիա
1981թ.- Արևմտյան Գերմանիա
1982թ. – Ղազախստան
1982թ. – ՈՒկրաինա
1983թ. -Մոսկվա
1984թ. – Ռոստով
1987թ. – ԱՄՆ և Կանադա
1988թ. – Վրաստան
1988թ. – Մոսկվա
1991թ. -Իտալիա
1996թ. – Սիցիլիա
2000թ. – Թուրքմենստան
2001թ. – Հնդկաստան
2002թ. – Բելգիա, Գերմանիա
2009թ. – Սիրիա, Արևմտյան Հայաստան
2010թ.- Արևմտյան Հայաստան
2011թ. – Արևմտյան Հայաստան
2015թ. – Արևմտյան Հայաստան
2017թ. – Եգիպտոս
Խմբի ծրագրերում ընդգրկված են Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները` սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը։ Համերգային ծրագրերում հնչում են դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, զուռնա գործիքային կատարումներ և աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։
2007թ. ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Ակունք» համույթը համարվեց « Տարվա լավագույն ազգագրական համույթ» անվանացանկի հաղթողը։
2010թ Երևանում կայացավ ազգությամբ զազա երաժիշտների և «Ակունք» համույթի համատեղ կատարումներով թողարկված «Փեթակ» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի նյութը Արևմտյան Հայաստանի Դերսիմի տարածքից (պատմական Ծոփք նահանգի մի մասը՝ Վանա լճից դեպի հյուսիս) գրառված երգերն են։
Այսօր էլ համույթը համարվում է ամենաշարժուն խմբերից մեկը և հավատարիմ է իր առաքելությանը: Այն ավելի քան 35 տարի պատշաճ կերպով ներկայացնում է ազգային արվեստն ամենուրեք՝ որպես սկզբունք դավանելով հայ ազգային երաժշտական, ծիսական ու մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը։

«Ակունք » ազգագրական համույթը 2019 թվականից Կառավարության որոշմամբ գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում:

Facebook Comments
Tags: «Ակունք» ազգագրական համույթ
Previous Post

[:ru]Фольклорный оркестр народных инструментов[:en]Folk Orchestra of Folk Instruments[:am]«Ֆոլկ–մոդեռն» ժողգործիքների նվագախումբ[:]

Next Post

[:ru]Канонистка Этери Ованнисян. Комитас - «Шушики» и Хачатур Аветисян - «Токат»[:en]Canonist Eteri Hovhannisyan. Komitas - "Shushiki" and Khachatur Avetisyan - "Tokat"[:am]Քանոնահարուհի Էթերի Հովհաննիսյան. Կոմիտաս-«Շուշիկի» և Խաչատուր Ավետիսյան- «Տոկատ»[:]

Related Posts

Նվագախմբեր
Նվագախումբ

«Ֆոլկ–մոդեռն» ժողգործիքների նվագախումբ

Sunday May 17th, 2020
Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ
Նվագախումբ

Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ

Friday January 17th, 2020
«Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբ
Նվագախումբ

«Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբ

Friday January 17th, 2020
Next Post

Քանոնահարուհի Էթերի Հովհաննիսյան. Կոմիտաս-«Շուշիկի» և Խաչատուր Ավետիսյան- «Տոկատ»

No Result
View All Result

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
  • Ծրագրեր
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

No Result
View All Result
  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ