«Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբը ստեղծվել է 2005 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արա Գևորգյանի և պրոֆ. Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ։ Սկզբից ևեթ այն առաքելություն ստանձնեց պահպանելու եւ զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները։ Նվագախմբի երգացանկը ներառում է հայկական ժողովրդական ու գուսանական մեղեդիների ժամանակակից մշակումներ եվ արդի հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ։ Անցած տարիների ընթացքում նվագախումբը համագործակցել է ժողովրդական ու էստրադային հայտնի երգիչ- երգչուհիների հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի բոլոր մարզերոմ և Արցախում։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը 2019 թվականից Կառավարության որոշմամբ գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում: