• Language: AM
    • Русский Русский
    • English English
    • AM AM
philharmonia.am

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
philharmonia.am
No Result
View All Result

Տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի ամփոփիչ դաս-համերգը

Դեկտեմբերի 19-ից այն կիրականացվի նաև Գյումրիում

philharmonia.am by philharmonia.am
Wednesday December 18th, 2019
in Ծրագրեր, Միջոցառումներ, Նկարներ
0
Տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի ամփոփիչ դաս-համերգը

Դեկտեմբերի 18-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի այս տարվա համերգաշրջանի ամփոփիչ դաս-համերգը: Ելույթ է ունեցել Հայաստանի ազգային նվագարաններ պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան: Հնչել են Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Գրիգոր Հախինյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլ հեղինակների ստեղծագործություններից: Համերգի ավարտին դպրոցների տնօրեններին հանձնվել են շնորհակալագրեր՝ ակտիվ համագործակցության համար: Ամփոփիչ դաս-համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, դպրոցների տնօրեններ, դպրոցականներ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, Գյումրիի «Մարզամշակութային կենտրոնում» պաշտոնապես կտրվի «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի աշխատանքների մեկնարկը: Դասական և ազգային երաժշտության դաս-համերգներին, այսուհետ, կարող են ներկա գտնվել գյումրեցի դպրոցականները: Դաս-համերգների մուտքն ազատ է:

Նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը տարիներ շարունակ իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում, յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաս-համերգների միջոցով դպրոցականներին մատուցվում է դասական և ազգային երաժշտություն: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների նշանակությունը, դրանց պատմությունը, ինչպես նաև հայկական պարերի սիմվոլիկան: Ինչո՞ւ դաս-համերգ, որովհետև բեմում դաս է համերգի ձևաչափով, և համերգ՝ դասի ձևաչափով:

Ծրագրին մասնակցում են մեր երկրի լավագույն նվագախմբերը, անսամբլներն ու պարային համույթները, որոնք են՝ «Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի» պետական, «Մուշ» պարային, «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական, Հնագույն երաժշտության «Տաղարան» պետական անսամբլները, հեղինակ-կատարող և բանախոս Էդուարդ Զորիկյանը, «Կարապետյաններ» պարային համույթը և այլ խմբեր: Դպրոցականի ֆիլհարմոնիան գործում է բացառապես անվճար: Տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ՝ հազարավոր աշակերտներ մասնակցել են նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով ու դրական հույզերով հեռացել դահլիճից: 2019 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացվել է 46 դաս-համերգ: Ֆիլհարմոնիայի դահլիճում այս տարվա ընթացքում դաս-համերգին մասնակցել է 11.445 հանդիսատես:

 

 

Facebook Comments
Previous Post

[:am]«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում[:]

Next Post

[:ru]Государственный оркестр «Национальные инструменты Армении»[:en]State Orchestra "National Instruments of Armenia"[:am]«Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբ[:]

Related Posts

Առցանց դաս-համերգ`  «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ
Միջոցառումներ

Առցանց դաս-համերգ` «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ

Friday May 15th, 2020
Առցանց դաս-համերգ` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մասնակցությամբ
Միջոցառումներ

Առցանց դաս-համերգ` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մասնակցությամբ

Friday May 8th, 2020
Դաս-համերգներ` առանց հանդիսատեսի. նոր ձևաչափ COVID19-ի պայմաններում
Միջոցառումներ

Դաս-համերգներ` առանց հանդիսատեսի. նոր ձևաչափ COVID19-ի պայմաններում

Tuesday May 5th, 2020
Գյումրիում ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական համույթը
Անցուդարձ

Գյումրիում ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական համույթը

Saturday February 29th, 2020
«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում
Ծրագրեր

«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում

Wednesday December 11th, 2019
Հովիկ Հովեյանի պոեզիայի երեկո` Ֆիլհարմոնիայում
Միջոցառումներ

Հովիկ Հովեյանի պոեզիայի երեկո` Ֆիլհարմոնիայում

Friday December 6th, 2019
Next Post
«Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբ

«Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբ

No Result
View All Result

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
  • Ծրագրեր
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

No Result
View All Result
  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ