• Language: AM
    • Русский Русский
    • English English
    • AM AM
philharmonia.am

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
philharmonia.am
No Result
View All Result

Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Գագիկ Մանասյանին

Հաղորդագրությունը պատրաստված է Աննա Հակոբյանի գրասենյակի կողմից

philharmonia.am by philharmonia.am
Monday August 5th, 2019
in Անցուդարձ, Ծրագրեր
0
Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Գագիկ Մանասյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և ‹‹Ներկա›› կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է, թե ինչպես է գերմանական արխիվներում պատահաբար գտնվել Հասսեի ‹‹Տիգրան Մեծ››օպերան, որը գրված լինելով 1700-ական թվականներին երբևէ չի բեմադրվել։ ‹‹Երաժշտական աշխարհում Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ 40 օպերա է հայտնի։ Սա որքան որ ուրախալի է, նույնքան էլ ամոթալի է, քանի որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում››,- ասել է Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ Հասսեի օպերայի բեմադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում կարևոր նախաձեռնություն և մեծ երաժշտական իրադարձություն է համարվելու։

‹‹Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր բոլոր թագավորներին մասին պետք է օպերաներ լինեն, որովհետև թագավորների հետ կապված յուրաքանչյուր գաղափար, դա պետության գաղափար է, քանի որ նրանք պետականության խորհրդանիշեր են։ Ցավոք, ես նայում էի, որ մենք մեր ոչ բոլոր թագավորների անուններով փողոցներ ունենք ու պարտադիր չէ, որ նրանց անուններով փողոցներ, արձաններ լինեն միայն Երևանում››,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով օպերայի բեմադրության գաղափարը։ Ջորջ Փեհլիվանյանն էլ շեշտել է, որ նպատակ կա ապագայում բեմադրել Տիգրան Մեծի վերաբերյալ բոլոր օպերաները։ Նա շեշտել է, որ ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրումը նաև լուրջ երաժշտական դրդապատճառներ ունի։ Հիմնական պատճառն այն է, որ օպերաները գրված են ‹‹Բարոկկո›› երաժշտական ոճով, որն այսօր եվրոպական ժամանակակից երաժշտական աշխարհում ամենաընդգծվածներից է և ունի հստակ օրենքներ, երաժշտական ինքնատիպ գործիքակազմ։ Հենց այդ խնդիրներն են լրացուցիչ դժվարություններ ստեղծում օպերայի բեմադրության համար։ Գևորգ Իսահակյանի փոխանցմամբ ներկայումս համատեղ ջանքերով փորձում են հաղթահարել այդ դժվարություններն՝ ի նպաստ բարոկկո երաժշտության տարածմանը Հայաստանում։ Այժմ բանակցություններ են ընթանում բարոկկո երաժշտական ուղելար գործիքներ ձեռք բերելու և համապատասխան երաժիշտներ վերապատրաստելու ուղղությամբ։ Գագիկ Մանասյանը շեշտել է, որ ծրագրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում ստեղծել մշտական գործող ‹‹Բարոկկո նվագախումբ››՝ և այդ երաժշտության տարածման համար բարենպաստ միջավայր։ Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ‹‹Հայաստանի դասական երաժշտության բարեկամների›› խմբի առաքելությունը՝ շեշտելով, որ հիմնադրամն իր աջակցությունը կունենա նաև ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրման հարցում։ ‹‹Օգտվելով այս առիթից թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ դասական երաժշտության հարցում ունեցած ձեր նախաձեռնության համար։ Դա իսկապես շատ մեծ օժանդակություն է և ես հարկ եմ համարումն ձեզ շնորհակալություն հայտնել››,- ասել է Գագիկ Մանասյանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև օպերայի բեմադրության կազմակերպչական հարցերը։ Նախնական պայմանավորվածությամբ օպերան կբեմադրվի 2020 թվականի աշնանը։

Facebook Comments
Tags: Աննա_ՀակոբյանԳագիկ_մանասյանԳեորգի_ԻսահակյանՀանդիպումՆիկոլ_ՓաշինյանՋեորջ_ՓեհլիվանյանՎարչապետ
Previous Post

[:am]Գագիկ Մանասյանի, Ջորջ Փեհլիվանյանի և Գեորգի Իսահակյանի համատեղ մամուլի ասուլիսը[:]

Next Post

[:am]Հայտարարվում է մրցույթ[:]

Related Posts

Նոր շունչ է հաղորդվել Ֆիլհարմոնիայի շենքին. այն պրոֆեսիոնալ մաքրման է ենթարկվել
Անցուդարձ

Նոր շունչ է հաղորդվել Ֆիլհարմոնիայի շենքին. այն պրոֆեսիոնալ մաքրման է ենթարկվել

Friday August 7th, 2020
Գյումրիում ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական համույթը
Անցուդարձ

Գյումրիում ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական համույթը

Saturday February 29th, 2020
«Դպրոցական ֆիլհարմոնիան» դաս-համերգ կունենա Գյումրիում
Անցուդարձ

«Դպրոցական ֆիլհարմոնիան» դաս-համերգ կունենա Գյումրիում

Thursday February 27th, 2020
Տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի ամփոփիչ դաս-համերգը
Ծրագրեր

Տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի ամփոփիչ դաս-համերգը

Wednesday December 18th, 2019
«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում
Ծրագրեր

«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում

Wednesday December 11th, 2019
Գագիկ Մանասյանի, Ջորջ Փեհլիվանյանի և Գեորգի Իսահակյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ծրագրեր

Գագիկ Մանասյանի, Ջորջ Փեհլիվանյանի և Գեորգի Իսահակյանի համատեղ մամուլի ասուլիսը

Monday August 5th, 2019
Next Post
Հայտարարվում է մրցույթ

Հայտարարվում է մրցույթ

No Result
View All Result

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
  • Ծրագրեր
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

No Result
View All Result
  • Միջոցառումներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսադարան
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախմբեր
  • Աշխատակազմ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ