• Language: AM
    • Русский Русский
    • English English
    • AM AM
philharmonia.am

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

  • Միջոցառումներ
    • Լրահոս
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսանյութեր
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախումբ
  • Աշխատակազմ
  • Գնումներ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
  • Միջոցառումներ
    • Լրահոս
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսանյութեր
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախումբ
  • Աշխատակազմ
  • Գնումներ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
No Result
View All Result
philharmonia.am
No Result
View All Result

«Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրի տարեկան հաշվետվությունը

Նոր հնարավորություններ աշակերտների համար. «Դպրոցականի Ֆիլհարմոնիա»-ն փոխում է ձևաչափը

philharmonia.am by philharmonia.am
Thursday December 20th, 2018
in Անցուդարձ, Ծրագրեր
0
«Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրի տարեկան հաշվետվությունը

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրի տարեկան հաշվետվությունն էր:

Ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին 20 դպրոցի տնօրենների: Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդիսատեսին ներկայացան Երևանի կամերային պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, և «Նաիրյան» վոկալ անսամբլը: Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան:

Ներկաներին ողջունեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, ով հայտարարեց ծրագրի ընդլայնման մասին: Մասնավորապես, ֆիլհարմոնիայի տնօրենը տեղեկացրեց, որ այսուհետ աշակերտներին հնարավորություն կտրվի ոչ միայն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցել «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրում ներառված դաս-համերգներին, այլ նաև հենց իրենց դպրոցներում՝ տնօրենների ցանկությամբ:

Ծրագրում կարող են ընդգրկվել ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները:

Նպատակն այն է, որ հնարավորինս շատ աշակերտներ կարողանան ունկնդրել դասական և ժողովրդական երաժշտություն՝ զուգահեռ ծանոթանալով երաժշտական գործիքների պատմությանն ու նշանակությանը: Այդ մասին դաս-համերգների ժամանակ նրանց պատմում են բանախոսները:

Հիշեցնենք, որ «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագիրն իրենից ներկայացնում է դասական և ազգային երաժշտության մատուցում դաս-համերգների միջոցով:

Հայտնի երաժիշտները և երաժշտագետները մեկ դասաժամի ընթացքում (45 րոպե) ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը եւ ստեղծագործությունները: Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար՝ հանրապետության լավագույն կոլեկտիվների և մենակատարների մատուցմամբ:

Դաս-համերգները կազմակերպվում են ամեն ուրբաթ՝ ուղիղ 14.00-ին:

Facebook Comments
Previous Post

[:am]Հանրային խորհրդի ամենամեծ հանձնաժողովի նախագահը Գագիկ Մանասյանն է[:]

Next Post

[:am]Ջազ երեկո Լինա Խաչատրյանի հետ[:]

Related Posts

«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում
Ծրագրեր

«Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն մասնաճյուղ կունենա Գյումրիում

Wednesday December 11th, 2019
Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Գագիկ Մանասյանին
Անցուդարձ

Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Գագիկ Մանասյանին

Monday August 5th, 2019
Գագիկ Մանասյանի, Ջորջ Փեհլիվանյանի և Գեորգի Իսահակյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ծրագրեր

Գագիկ Մանասյանի, Ջորջ Փեհլիվանյանի և Գեորգի Իսահակյանի համատեղ մամուլի ասուլիսը

Monday August 5th, 2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին և անվանի բեմադրիչ Գեորգի Իսահակյանին
Անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին և անվանի բեմադրիչ Գեորգի Իսահակյանին

Monday August 5th, 2019
«Հարմոնիա» անսամբլը՝ ֆիլհարմոնիայի դաս-համերգին
Ծրագրեր

«Հարմոնիա» անսամբլը՝ ֆիլհարմոնիայի դաս-համերգին

Saturday April 6th, 2019
Մշակույթի գործիչներին ներկայացվեց  «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը
Անցուդարձ

Մշակույթի գործիչներին ներկայացվեց «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը

Tuesday March 12th, 2019
Next Post
Ջազ երեկո Լինա Խաչատրյանի հետ

Ջազ երեկո Լինա Խաչատրյանի հետ

No Result
View All Result

  • Միջոցառումներ
  • Տեսադարան
  • Ծրագրեր
  • Նվագախումբ
  • Աշխատակազմ
  • Գնումներ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

No Result
View All Result
  • Միջոցառումներ
    • Լրահոս
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Տեսանյութեր
  • Ծրագրեր
    • Դպրոցականի ֆիլհարմոնիա
  • Նվագախումբ
  • Աշխատակազմ
  • Գնումներ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ