ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ – ես սիրում եմ հարմոնիա
ՀԱՐՄՈՆԻԱ – անտիկ փիլիսոփայության մեջ ասոցացվում է երաժշտության հետ:
Երաժշտությունը նախևառաջ ներդաշնակության արվեստ է, իսկ ի՞նչ է կյանքը, եթե ոչ ներդաշնակության ձգտում:
Այո՛, մարդու կյանքը հոգու և մարմնի անընդհատ հաշտեցման անվերջ ճանապարհն է, նայած` որքանով է հաջողվում գտնել այդ հարմոնիան: Եթե Ձեր ունկերում արդեն լսվում է երաժշտությունը, ուրեմն Դուք ներդաշնակության ճանապարհին եք, իսկ եթե երաժշտությունը թևածում է Ձեր հոգու մեջ՝ Դուք արդեն ներդաշնակության մեջ եք:
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ սիրո և ներդաշնակության ժամադրավայրն է:
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ հոգու դեղատունն է: